Պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև ընդունեց, որոնց համաձայն ամեն ինչ պետք է վերադարձվեր իր նախկին տեսքին: 1994 թվականի մայիսի 12-ին զինադադար կնքվեց երեք կողմերի մասնակցությամբ. Ադրբեջանը ստիպված եղավ համաձայնել Արցախի մասնակցության հետ:
1992 թվականին՝ պատերազմի ամենաթեժ պահին, ԵԱՀԿ շրջանակում ստեղծվեց Մինսկի կոնֆերանսը: Արդեն այն ժամանակ Մինսկի կոնֆերանսն ընդունել էր Արցախյան խնդիրը որպես միջազգային խնդիր: Ստեղծվեց հատուկ խումբ, որը պետք է նախապատրաստեր կոնֆերանսը՝ խնդիրը լուծելու համար: