Play Video

Անհնարին է խոսել անկախացած Հայաստանի և անկախացած Ադրբեջանի երաժշտական արվեստի մասին այսօրվա փուլում առանց որոշակի պատմական էքսկուրսի: Այն, ինչ ի սկզբանե պլանավորված էր որպես միայն հետխորհրդային շրջանի երաժշտության վերլուծություն, վերածվեց շատ ավելի ընդգրկուն աշխատության. բացահայտվեցին շատ բաներ, որոնք կարևոր են թեկուզ հենց հայկական երաժշտությունը ավելի համապարփակ հասկանալու համար: Անգամ խորհրդային շրջանում նման ուսումնասիրություն չէր արվել ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում. այն ժամանակ էլ հիմնականում խոսվում էր միայն տեղի երաժշտության մասին:
Տվյալ ուսումնասիրությունը երաժշտագետի ձայնն ու սթափ հայացքն է այն մասին, թե ինչ է կատարվում այս յուրահատուկ մշակութային հակամարտության մեջ՝ «սահմանից» այն կողմ:

Դիտեք նաև՝

Search