ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բունը գիտակրթական բազմահարթակ մեդիա է մտահորիզոնն ընդլայնել ցանկացող, ստեղծագործ մարդկանց համար։
Մեր առաքելությունն է նպաստել գիտության և արվեստի արտադրանքն օգտագործող հասարակության ձևավորմանը:
Մենք վստահ ենք, որ կրթությունը պիտի լինի առանց որևէ սահմանափակման, բաց, անվճար, չուղղորդվող և հասանելի բոլորին:

Մեր նպատակներն են

  1.  Մասնագիտական դիրքորոշումը հանրությանը ներկայացնելը:
  2.  Գիտությամբ և արվեստով զբաղվող մարդկանց ճանաչելի դարձնելը:
  3.  Արվեստը, գիտությունը և կրթությունը խրախուսող հարթակներ ստեղծելը:
  4.  Ռացիոնալ բանավեճի մշակույթի ձևավորելը:
  5.  Չլսված ձայների հանրայնացումը և բազմակարծությունը խթանելը:

Մեր մասին

:Բուն գիտամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2013թ. Քրիստինե Արմենակյանի և Գեմաֆին Գասպարյանի կողմից: :Բուն հիմնադրամի ներքո գործում են «:Բուն TV» հեռուստաընկերությունը, «:ԱուդիոԲՈՒՆ» ռադիոկայանը, «:Բունուս» առցանց կրթական հարթակը և «Դետեկտոր» վերլուծական կայքը։

։Բունը ձևավորում է գիտական ու կրթական թեմաներով դիսկուրսներ՝ ստեղծելով 21-րդ դարի հայ գիտահեն մտքի դինամիկ շտեմարան: Համագործակցելով մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ տարիների ընթացքում :Բունն իրականացրել է ավելի քան 60 նախագիծ. մշակել, նկարահանել և հանրայնացվել է շուրջ 2000 տարբեր ձևաչափերի հաղորդում, 200-ից ավելի հետազոտական-վերլուծական հոդված, հինգ տասնյակից ավելի ոլորտային հետազոտություն և ուսումնական տեսաշար՝ ավելի քան 600 հետազոտողի, գիտնականի և արվեստագետի հետ երկարատև համագործակցության շնորհիվ:


Կոնտակտներ

:Բուն հիմնադրամ (Ֆիզիկական հասցե)՝ Բաշինջաղյան 133, Երևան, Հայաստանի Հանրապետություն
էլ. հասցե՝ [email protected]

Search