Play Video

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր արդի տեսքով փաստացիորեն սկզբնավորվել է նախքան Հայաստանի անկախության հռչակումն ու կայացումը, ավելին, կառուցվածքային ու ինքնութենակերտիչ առումով ընկած է անկախացման գործընթացի ու անկախության հիմքում: Բնական է, որ թե՛ որպես արտաքին քաղաքական խնդրակարգ և թե՛ որպես գիտահետազոտական ուսումնասիրության առարկա այն տասնամյակներ շարունակ գրավում է հայաստանյան հասարակության ուշադրությունը:
Սրանով հանդերձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գիտական ուսումնասիրության դարակից պակասում են միջազգային հարաբերությունների գիտակարգի տեսական ապարատն ընդգրկող տեքստերը: Արտաքուստ զուտ նեղ մասնագիտական նշանակության այս հարցն իրականում ունի նաև ճանաչողական և մեկնողական կարևոր դեր, որ կարող է թույլ տալ կանխատեսել և/կամ կառավարել հակամարտության ընթացքը:

Հետազոտության ամբողջական տեքստը կարող եք գտնել այստեղ:

Դիտեք նաև՝

Search