Play Video

Արցախյան հակամարտության և ընդհանրապես հակամարտությունների մարդաբանական ուսումնասիրության կարևոր խնդիրներից մեկը դրանք ոչ միայն որպես «պատմություն», այլ նաև որպես «պատմություններ» դիտարկելն է` առօրեականության, կարծրատիպերի, մարդկային պատմությունների, սիրո ու ատելության մարդկային «չափումների» ներառմամբ:

Արցախյան հակամարտությունը այս համատեքստում դիտարկելու դեպքում, երբ մեկ պատմության նարրատիվին փոխարինելու է գալիս մի քանի պատմությունների նարրատիվը, գոնե գիտական-ակադեմիական միջավայրի համար հակամարտության խորքերը հասնելու և ըստ այդմ, հակամարտությունը նորովի վերլուծելու ու նոր կամ վերանայված նարրատիվներ ներկայացնելու հնարավորություն է:
Այդ նոր նարրատիվները, իրենց հերթին, պետք է ներկայացվեն քաղաքացիական իրավունքների իրացման համար պայքարի համատեքստում. այն, ինչ Արցախում, հետագայում` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում տեղի է ունեցել տասնամյակներ և հարյուրամյակներ շարունակ:

Զեկուցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ.

Դիտեք նաև՝

Search