Play Video
Խաղից դուրս գրականություն. Ղարաբաղյան կոնֆլիկտը ժամանակակից հայ և ադրբեջանական արձակում | Վահրամ Դանիելյան

Տասնամյակներ ձգվող Ղարաբաղյան կոնֆլիկտը ստեղծել է երկու հասարակություն, որոնք, ըստ էության, չեն ճանաչում իրար, չեն շփվում միմյանց հետ, սակայն որոշ առումներով պայմանավորում են միմյանց կեցությունը: Իրական փոխհարաբերությունների բացակայության պայմաններում ստեղծվում և ուռճացվում է թշնամու կերպարը: Թշնամուց անդին միմյանց բացահայտելու համար քաղաքական իրավիճակն ամենևին հարմար չէ, իսկ այդ փոխադարձ ճանաչելիության կարելիությունը վերջնականապես չկորցնելու համար ուրիշ դիտակետ է պետք:
Նման դիտակետ կարող է լինել, դիցուք, երկու ժողովուրդների՝ անկախության շրջանում ստեղծված կամ ստեղծվող գրականությունը (ոչ թե գրականությունն ընդհանրապես, այլ այն գրականությունը, որն առնչվում է կոնֆլիկտին):
Անշուշտ, նման պայմաններում ստեղծվող գրականությունը նույնքան կարող է ծառայեցվել թշնամու կերպարի գեներացմանը: Այս առումով ընտրությունը կրկնակի սահմանափակումներ ունի՝ դիտարկել այն գրական գործերը, որոնք ստեղծվում են իրեն և դիմացինին ճանաչելու ցանկությունից, այլ ոչ թե միմյանց ոչնչացնելու մղումից:

Դիտեք նաև՝

Search