Play Video
Պրոպագանդը ժամանակակից հայ կինոկատակերգություններում | Դավիթ Ստեփանյան

Ժամանակակից հայ կինոկատակերգությունների մասին խոսելիս հարկ է ի սկզբանե նշել, որ դրանք ուշադրության են արժանի ոչ այնքան որպես արվեստ, որքան ողջախոհությունն ի ցույց դնող զանգվածային մշակույթի արտադրանք: Հետաքրքիր են ոչ թե առանձին վերցրած ֆիլմերը, այլ այն հանգամանքները, որոնց ազդեցության ներքո դրանք ի հայտ են գալիս:


Հայկական «Սուպեր մամա» ֆիլմն էկրաններին է հայտնվել 2015 թվականի մարտի 8-ին. այն բնորոշվում է որպես ռոմանտիկ կինոկատակերգություն: Ֆիլմի գլխավոր հերոս Կարենը դերասան է, որը, օգտագործելով իր մասնագիտական կարողությունները, դրամ է շորթում ունևորներից: Մի օր Կարենը որոշում է կին ձևանալ (Կարինե)՝ բարեգործական կազմակերպությունից անվճար բնակարան ստանալու համար: Այս առումով ակնհայտ է նմանությունն ամերիկացի ռեժիսոր Սիդնի Փոլաքի «Տուտսի» ֆիլմին, որում Դասթին Հոֆմանի մարմնավորած հերոսը նույնպես դերասան է և կին է ձևանում:
Այսպես, «Սուպեր մամա» ֆիլմի որոշ դրվագներ և հնարներ ամերիկյան նախատիպի ուղիղ կրկնություն են, և երկուսի դեպքում էլ ֆիլմը շարժման մեջ են դնում սեռի և սեռականության շուրջ ծագող լարումը, դրանից բխող բազմաթիվ անհարմար և երբեմն էլ հումորային իրավիճակները:


«Սուպեր մամա» ֆիլմն ունի մի շարք այլ հատկանիշներ, որոնք տարբերվում են ամերիկյան նախատիպից: Ֆիլմը հիմնված է հստակ պատմողական առանցքի վրա: Ֆիլմի՝ երկուսուկես րոպե տևողությամբ դրվագներից մեկն առանձնացնելու դեպքում այն հեշտությամբ կարելի է գործածել որպես տարբեր բրենդերի, մոլերի, դրանցում տեղակայված կինոթատրոնների, սննդի կետերի, ֆոտոկրպակների և զվարճանքի այլ կետերի գովազդ: «Սուպեր մաման» ասես 1 ժամ 49 րոպե տևողությամբ գովազդ լինի՝ շինանյութի, դիզայնի, սննդի, հագուստի, ավտոմեքենաների, զանազան ծառայությունների գովազդ, որը վարագուրված է ռոմանտիկ կատակերգության ետևում:

Դիտեք նաև՝

Search