Play Video

Ծայրահեղ աջ պոպուլիստական հռետորաբանությունը վերջին շրջանում լայն տարածում է ստացել ժողովրդավարական երկրներում և ըստ տարբեր մեկնաբանների` ժամանակակից աշխարհում հանդիսանում է պլյուրալիստական, ազատական ժողովրդավարության սպառնալիքներից մեկը: Ըստ Ռոնալդ Ինգլհարթի և Պիպպա Նորիսի` ծայրահեղ աջ պոպուլիզմի հատկություններից են, օրինակ՝

  • երկատումը միատարր, լավ ժողովրդի և կոռումպացված ու անազնիվ էլիտայի միջև,
  • ավտորիտարիզմը՝ ուժեղ, խարիզմատիկ առաջնորդներ, որոնք արտահայտում են ժողովրդի կամքը,
  • զսպումների և հակակշիռների, ինչպես նաև փոքրամասնության իրավունքների նկատմամբ հակակրանքը,
  • բազմամշակութայնության փոխարեն մոնոմշակույթի նախընտրումը, փակ սահմանները, պահպանողական արժեքները:

Ինչպես ցույց են տալիս հետհեղափոխական և հատկապես հետպատերազմյան գործընթացները, ծայրահեղ աջ պոպուլիզմը խորությամբ ամրապնդվել է նաև Հայաստանում` դառնալով մի շարք խոշոր և փոքր քաղաքական շրջանակների հիմնական հռետորաբանություն (գաղափարախոսությունը): Մասնավորապես այդպիսի հռետորաբանություն էին որդեգրել 44-օրյա պատերազմից հետո ձևավորված «Հայրենիքի փրկության շարժում» կոչվող նախաձեռնության ակտիվիստների զգալի մասը, 2021-ի արտահերթ ընտրությունների մասնակից ուժերի մի շարք ներկայացուցիչներ, որոնցից շատերն այսօր խորհրդարանական ընդդիմություն են։ Այսպիսով աջ ծայրահեղական պոպուլիստական հռետորաբանությունը Հայաստանում ամրապնդվել է ոչ միայն մարգինալ շրջանակներում, այլև հանդիսանում է խոշոր ընդդիմադիր ուժերից շատերի հիմնական հռետորաբանությունը։

Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանն իր զեկույցում քննարկում է հետևյալ հարցերը՝

  • Ի՞նչ է աջ ծայրահեղական պոպուլիզմը և ինչո՞ւ է այն վտանգավոր ժողովրդավարական հասարակության համար,
  • Ի՞նչ է ատելության խոսքը և ինչու՞ է այն բնորոշ աջ ծայրահեղական պոպուլիզմին,
  • Մի շարք հայաստանյան ուժերի ներկայացուցիչների ատելության խոսքով հագեցած հռետորաբանությունը որպես հայաստանյան աջ ծայրահեղական պոպուլիզմի օրինակ. ինչո՞ւ է վերջիններիս հռետորաբանությունը ծայրահեղ աջ պոպուլիստական, որո՞նք են հայաստանյան աջ ծայրահեղական պոպուլիզմի հռետորաբանության բաղադրիչները և առանձնահատկությունները,
  • Որո՞նք են հայաստանյան և եվրոպական այլ երկրների ծայրահեղ աջ պոպուլիստական հռետորաբանությունների հիմնական նմանությունները և տարբերությունները,
  • Որո՞նք են Հայաստանում ծայրահեղ աջ պոպուլիստական հռետորաբանության տարածմանը նպաստող պայմանները,
  • Արդյո՞ք պետք է պայքարել ծայրահեղ աջ պոպուլիզմի տարածման դեմ և եթե այո, ապա ի՞նչ եղանակներով:

Նախագիծն իրականացվում է «Պոպուլիզմը և պրոպագանդան հետպատերազմական Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակում։

Դիտեք նաև՝

Search