Play Video

Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայաստանյան մեդիայում ակտիվորեն շրջանառվում են պատերազմական, նախապատերազմական և հետպատերազմական իրադարձությունները մեկնաբանող դավադրապաշտական տեսություններ, որոնցից ամենատարածվածը հայաստանյան և ադրբեջանական իշխանությունների միջև պայմանավորված պատերազմի և ծրագրված պարտության մասին դավադրապաշտական տեսությունն է (այսուհետ՝ ԴՏ)։ Նշված ԴՏ-ն պարբերաբար շրջանառության մեջ է դրվում քաղաքական տարբեր գործիչների, լրագրողների և այլ հրապարակային գործիչների կողմից։ Վերջին տարիներին հայաստանյան մեդիադաշտում շրջանառության մեջ են դրվել շատ այլ ԴՏ-ներ ևս` ՀՀ-ում 2018թ․ «դրսի ուժերի» կողմից իրականացված հեղափոխության, «սորոսական» դավադրության, COVID 19-ի վերաբերյալ և մի շարք այլ ԴՏ-ներ:

ԴՏ-ները իրականությունը մեկնաբանող անմեղ պատումներ չեն, այլ պարունակում են սոցիալ-քաղաքական մի շարք սպառնալիքներ։

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Բաբաջանյանն իր զեկույցում քննարկում է հետևյալ հարցերը`

  • Ի՞նչ է դավադրապաշտական տեսությունը. արդյո՞ք այն իրականությունը մեկնաբանող արժանահավատ տեսություն է;
  • Ինչո՞վ է այն տարբերվում դավադրության մասին տեսությունից (չէ՞ որ կարող է տեսությունը պատմել իրականում տեղի ունեցած դավադրության մասին);
  • Հասարակության համար ի՞նչ սպառնալիքներ է պարունակում` իրականության կեղծում, ճգնաժամային իրավիճակներում սոցիալ-քաղաքական իրական խնդիրների պարտակում, մանիպուլյացիա, ծայրահեղականություն, հակագիտական տրամադրություններ և այլն։

Նախագիծն իրականացվում է «Պոպուլիզմը և պրոպագանդան հետպատերազմական Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակում։

Դիտեք նաև՝

Search