Play Video

Պատմության ընթացքում երբևէ գոյություն ունեցած իշխանություններն ուսումնասիրելով կարող ենք վստահաբար ասել, որ դրանց իշխանավարման հիմնանպատակն ու շարժիչ ուժը, ցավոք, ոչ միշտ է, որ ժողովրդի համար բարենպաստ կյանքի ապահովումն է, այլ իրենց սեփական շահի հետապնդումը, սեփական կարիքների, ցանկությունների և հետաքրքրությունների բավարարումը, որի համար նրանք պատրաստ են գործարկելու ցանկացած լծակ քաղաքական որոշումներում բացարձակ մենիշխանություն ձեռք բերելու համար։ Նմանատիպ իշխանությունների բուն նպատակը ժողովրդի տեղեկացվածության մակարդակի նվազեցումն ու քաղաքացիների շրջանում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև դրանց արդյունքում ձևավորված իրականության մասին թյուր պատկերացում ստեղծելն է: Այս կերպ նրանք խուսափում են ժողովրդի դիմակայությունից և հնարավորություն են ունենում անխափան կերպով իրականացնելու իրենց շահադիտական կառավարումը։

Զեկուցման ամբողջական տեքստը կարող եք գտնել այստեղ.

Դիտեք նաև՝

Search