Play Video

Դավադրության տեսությունները տարածված են ամբողջ աշխարհում։ Բացի գեղարվեստական վեպերի ու հեռուստասերիալների գլխավոր թեմա լինելուց, այսօր տարբեր կոնսպիրոլոգիաները քաղաքական ուժերի ձեռքերում դարձել են պայքարի արդյունավետ և լայնորեն կիրառվող գործիքներ։ Հաճախ այս դիսկուրսը տարածվում է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով և առաջացնում զանգվածային խուճապ, նպաստում հավաքական վախերի աճին և հասարակությանը դարձնում ավելի կասկածամիտ։

Շարունակվող համաճարակի ֆոնին և Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով դավադրության տեսությունները դարձել են գերտարածված խոսույթ նաև Հայաստանում։ Վիրտուալ իրականությունում ամեն օր արտադրվում են դավադրության տեսություններ, որոնցից որոշները գլոբալ դավադրության դիսկուրսի մասն են կազմում, իսկ մյուսները տեղական են, հասկանալի միայն հայ օգտատերերին:

Դավադրության տեսության երևույթն ավելի լավ հասկանալու նպատակով՝ գրականագետ, սեմիոլոգ, համադրող և ժամանակակից արվեստի հետազոտող Տիգրան Ամիրյանն իր զեկույցում անդրադառնում է հետևյալ թեմաներին՝

  • Դավադրության տեսությունը՝ որպես իշխանական դիսկուրս, իշխանության համար պայքարի գործիք;
  • Այս մանիպուլյատիվ դիսկուրսի առաջացման և տարբեր դարաշրջաններում դրա վերափոխումների պատմությունը;
  • Տարբեր ժամանակաշրջաններում դավադրության տեսությունների կենտրոնական բաղադրիչները՝ ներքին թշնամի, գաղտնի փաստաթուղթ, լրտես, վերահսկողություն և այլն;
  • Անկախությունից ի վեր Հայաստանում տարածված դավադրության տեսությունները;
  • Դավադրության տեսությունների գլոբալիզացիա;
  • Դավադրապաշտական պատումի հիմնական կառուցվածքային առանձնահատկությունները՝ անցյալի վերաձևակերպում, կոլեկտիվ ամնեզիա, երկու իրականությունների և երկու հանրությունների գաղափար, ամեն ինչի փոխկապակցվածություն, հստակ մեղավորներ։

Նախագիծն իրականացվում է «Պոպուլիզմը և պրոպագանդան հետպատերազմական Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակում։

Դիտեք նաև՝

Search