Play Video
Պոպուլիզմը և գեղարվեստական գրականությունը | Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյան

«Պոպուլիզմ» բառի մասին գոյություն ունի երկու հիմնական մոտեցում՝ ավանդական և ժամանակակից: Ըստ ավանդական ընկալման, պոպուլիզմը մեկնաբանվում է որպես ամբոխավարություն, էժանագին ժողովրդավարության պատրանք, ժողովրդահաճություն: Պոպուլիզմի մասին ժամանակակից  ընկալումներն ու սահմանումները այլ են, ըստ այդմ պոպուլիզմն ընկալվում է որպես  գաղափարաբանություն՝ ուղղված  հասարակության ցածր սոցիալ-տնտեսական խավերին՝ անցյալի պոպուլիզմի ընդհանուր հատկանիշների կուտակմամբ: Ժամանակակից պոպուլիզմը նաև հակադրությունն է էլիտիզմին, ըստ որի ժողովուրդը դիտվում է որպես վտանգ և որը պետք է ղեկավարվի էլիտայի միջոցով:

Պոպուլիզմը քաղաքականություն է սովորական ժողովրդի համար, որը վարում են արտասովոր առաջնորդները՝ ստեղծելով պարզության, սովորականության, հասարակության պատրանք: Ըստ վերոնշյալի, պոպուլիզմի ավանդական ընկալմամբ այն հանդես է գալիս որպես ոճ՝ հռետորաբանություն, ըստ ժամանակակից ընկալման՝ որպես նեղ գաղափարախոսություն իր երկու թևերով՝ աջ պոպուլիզմ և ձախ պոպուլիզմ:

«Պոպուլիզմ» բառի կիրառությունը հայ իրականության մեջ հատկապես մեծ տարածում գտավ 2018 թվականի ապրիլյան հեղափոխության ընթացքում և դրանից հետո: Այս կապակցությամբ բավական է միայն որոնել «պոպուլիզմ» բառը youtube-յան հարթակում. «Փաշինյանը վարչապետ դառնալու համար կարող է անդամագրվել ՀՀԿ-ին, մնացած քայլերը պոպուլիզմ է»: «Սա բռնապետությունից դեպի ժողովրդավարություն գործընթաց էր․ պոպուլիզմի դոզան պետք է թուլացնել», «Փաշինյանի պոպուլիզմի դոզան «բիզ է սրել». ժողովրդական հուզումներ են հասունանում  և այլն»: Ըստ էության, ժամանակակից հայ իրականության մեջ պոպուլիզմը շարունակում է մնալ զուտ որպես հռետորաբանություն՝ կիրառվելով իր ամենանախնական իմաստով:

Զեկուցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ.

Դիտեք նաև՝

Search