Այսօր հաճախ լսում ենք, որ մանկավարժությունը ճգնաժամ է ապրում կամ որ մանկավարժները չեն համապատասխանում 21-րդ դարի կոմպետենցիաներին։ Խնդիրն այն է, որ հիմնականում չունենք համապարփակ պատկերացում, թե որտեղից է ծագել մանկավարժությունը և ուր է գնում։
Մանկավարժությունը ծագել է Հունաստանում, իսկ «պեդագոգոս» բառը նշանակում է առաջնորդել, ուղղորդել։ Անտիկ շրջանի հայտնի մանկավարժներից են եղել Արիստոտելը, Պլատոնը, Սոկրատեսը։ 17-րդ դարում մանկավարժությունն առանձնանում է փիլիսոփայությունից, բայց դրանք չեն դադարում սերտ փոխառնչության մեջ լինել։
Այսպիսով, մանկավարժությունը գիտություն է անձի զարգացման և ձևավորման օրինաչափությունների, կրթության, ուսումնառության, ինչպես նաև դաստիարակության մեթոդների, գործընթացների մասին։ Սովորաբար մանկավարժությունը համարվում է արվեստ, գիտություն, երբեմն էլ՝ արհեստ։
Մանկավարժության թեմայի գիտակարգի ընթացքում կծանոթանանք թե՛ ավանդական, և թե՛ ժամանակակից տեսություններին, ինչպես նաև կհասկանանք՝ ինչպես է մանկավարժությունը զարգացում ապրել դարերի ընթացքում։