Play Video

Մտովի տեղափոխվեք ձեր մանկության տարիներ: Հիշու՞մ եք` ինչպես եք սովորել հեծանիվ վարել, շաշկի խաղալ և հասարակ գործողություններ կատարել: Սոցիալական ուսուցման տեսության հիմնադիր Ալբերտ Բանդուրան ավելի քան համոզված է, որ դուք սովորել եք այս հմտությունները՝ դիտելով, թե ինչպես է մեկ ուրիշը վարում իր հեծանիվը, խաղում շաշկի, լուծում գումարման խնդիրները և այլն:

Ի տարբերություն մյուս տեսությունների, որոնք ուսուցումը դիտարկում են որպես պայմանավորվածության, ամրապնդման և պատժի անմիջական արդյունք, Բանդուրան պնդում է, որ մարդկային վարքագծի մեծ մասը ձևավորվում է դիտարկման, նմանակման և մոդելավորման միջոցով: Այսինքն` մարդը կարող է սովորել ոչ միայն սեփական փորձի, այլև այլ մարդկանց վարքի դիտման միջոցով:

Սոցիալական ուսուցման տեսությունը հիմնված է երեք հիմնական գաղափարների վրա.

  • Մարդիկ կարող են սովորել դիտարկման միջոցով` չորս փոխկապակցված գործընթացներով․ ուշադրություն, հիշողություն, վերարտադրում և մոտիվացիա,
  • Ներքին հոգեբանական վիճակները այս գործընթացի էական մասն են կազմում,
  • Ուսուցումը անպայման չէ, որ հանգեցնի վարքի փոփոխության:

Բանդուրայի` սոցիալական ուսուցման տեսական ենթադրությունների ապացուցմանն էր ուղղված 1961 թվականին իրականացված «Բոբո» տիկնիկով գիտափորձը:

Դիտեք նաև՝

Search