Play Video

Քննադատական տեսությունն ի հայտ եկավ քսաներորդ դարի սկզբին և սկսեց կիրառվել հասարակական գիտություններում` տնտեսագիտություն, սոցիոլոգիա, քրեաբանություն, պատմություն, ինչպես նաև կրթության մեջ: Քննադատական մանկավարժությունը կրթության և սոցիալական շարժման փիլիսոփայություն է, որի նպատակն է օգնել ուսանողներին զարգացնել ազատության գիտակցությունը, ճանաչել ավտորիտար հակումները, կապել գիտելիքը իշխանության հետ և զարգացնել կառուցողական գործողությունների հմտություններ: Դրա հիմնական գաղափարն այն է, որ մարդկային հասարակությունը ոչ կատարյալ է և պետք է ենթարկվի բավականին արմատական փոփոխության:

Քննադատական մանկավարժության գաղափարը առաջ է քաշել բրազիլացի փիլիսոփա և մանկավարժ Պաուլո Ֆրեյերը 1968 թվականին իր «Ճնշվածների մանկավարժություն» գրքում: Ֆրեյերը շեշտում է այն համոզմունքը, որ անհատները չպետք է իրենց շրջապատող կառույցները դիտեն որպես հաստատուն իրականություն, որտեղից փախչելու հույս չկա: Նրանք պետք է իմանան, որ իրենց պայմանները փոխելու հնարավորություն միշտ կա։

Կրթական պրակտիկայի մեջ «քննադատական մանկավարժություն» եզրույթը նշանակում է հարցադրումների և վերլուծելու մանկավարժություն, որը մանրակրկիտ մտածված է, և, առաջին հերթին, համարվում է ավելի արդար բոլոր սովորողների համար: Քննադատական մանկավարժությունը կրթական գործիք է, որը պետք է օգտագործել ճնշումներից ազատվելու համար` քննադատական գիտակցության և քաղաքացիական գործողությունների զարգացման շնորհիվ։

Դիտեք նաև՝

Search