Play Video

Դեռևս 1950-ականներին ամերիկացի մանկավարժները սկսեցին քննարկել ուսումնառության նպատակները: Այս քննարկումների շրջանակներում ծնվեց արդյունքահեն ուսումնառության գաղափարը, ըստ որի` սովորողը պետք է ոչ միայն յուրացնի գիտելիքը, այլև իր ուսումնառության միջոցով հասնի շոշափելի, չափելի արդյունքների:

Արդյունքահեն ուսումնառության առաջին փուլերից մեկը կարողունակությունների վրա հիմնված կրթությունն էր, որն ի սկզբանե կոչվում էր «վարպետության ուսուցում» կամ «չափանիշների վրա հիմնված ուսուցում»: Այն կարևոր էր նրանով, որ չափում էր սովորողի գիտելիքի, հմտությունների, կարողունակությունների վերջնարդյունքները, այլ ոչ թե դասարանային ժամերի քանակը: Այն կառուցված էր ոչ թե դասընթացների, այլ ուսումնառության նպատակների` կարողունակությունների շուրջ:

Այժմ՝ 40 տարի անց, կարողունակությունների վրա հիմնված կրթությունը ուշադրության կենտրոնում է։ 21-րդ դարում շատ հայտնի գործարարներ երիտասարդների մոտ կարևորում են ոչ թե գիտելիքի առկայությունը` համարելով, որ գիտելիքը տարեցտարի փոփոխություններ է կրում և երբեմն հնանում է, այլ հստակ կոմպետենցիաների առկայությունը` ստեղծագործ հմտություններ, քննադատական մտածողություն, այլընտրանքային լուծումների բացահայտում, սեփական գիտելիքների և հմտությունների կատարելագործում, որոշումների կայացման կարողություն:

Կարողունակությունների վրա հիմնված կրթության հիմնական առանձնահատկություններն են`

  • Իմաստալից համատեքստը;
  • Բազմագիտակարգային մոտեցումը;
  • Ուսումնառությունը զարգացման միջոցով;
  • Համատեղ ինտերակտիվ ուսումնառությունը;
  • Համագործակցությունը և փոխազդեցությունը;
  • Բաց ուսումնառությունը;
  • Ռեֆլեքսիվ ուսումնառությունը;
  • Անհատական ուսումնառությունը:

Դիտեք նաև՝

Search