Play Video

Փոխակերպող (տրանսֆորմատիվ) ուսուցման տեսությունը ձևավորվել է 1970-ականներին ամերիկացի սոցիոլոգ Ջեք Մեզիրոուի կողմից։ Այն ուղղված է սովորողների՝ իրենք իրենց և աշխարհի մասին ունեցած պատկերացումները փոխոխելուն։ Տրանսֆորմատիվ ուսուցման հիմնական գաղափարն այն է, որ ինչ-որ բանի մասին նոր տեղեկատվություն ստանալիս սովորողները զուգահեռաբար գնահատում են իրենց նախկին գաղափարներն ու ըմբռնումները և փոխում են իրենց աշխարհայացքը՝ պայմանավորված նոր տեղեկատվության բովանդակությամբ և քննադատական ​​մտածողության դրսևորման մակարդակով:

Տրանսֆորմատիվ ուսումնառությունը հնարավորություն է ընձեռում կարծես թե չգիտակցված անվերապահորեն ընդունված ճշմարտությունից անցում կատարել խորը, բովանդակային և փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության։

Ըստ այս տեսության՝ անձի «հնարավոր վերափոխման/տրանսֆորմացիայի» գործընթացն ունի երեք հարթություն՝ հոգեբանական (սեփական եսի վերանայում, ինքնընկալման փոփոխություններ), արժեքային (հավատալիքների վերանայում) և վարքային (կենսակերպի փոփոխություն)։

Տրանսֆորմատիվ ուսուցումը տեղի է ունենում տասը փուլերով՝

  1. Դիլեմայի/երկընտրանքի առկայություն
  2. Ինքնաստուգում
  3. Համոզմունքների քննադատական ​​գնահատում
  4. Գիտակցում, որ այլ մարդիկ նույնպես անցել են նմանատիպ վերափոխման միջով
  5. Վարքի նոր ձևերի որոնում
  6. Գործողությունների ընթացքի պլանավորում
  7. Գիտելիքների կամ հմտությունների ձեռքբերում՝ նոր պլան իրականացնելու համար
  8. Նոր դերերի ուսումնասիրություն և փորձարկում
  9. Ինքնարդյունավետության բարձրացում նոր դերերում և հարաբերություններում
  10. Վերաինտեգրում

Դիտեք նաև՝

Search