Play Video

1981թ.-ին ամերիկացի հոգեբան Հովարդ Գարդները նախաձեռնեց մի գիտական քննարկում, որի թեման հետևյալ պնդումն էր. մարդն իր բնույթով օժտված է ոչ թե մեկ ընդհանուր մտածողությամբ, ինչպես ճանաչված էր ավանդաբար, այլ մի շարք համեմատաբար անկախ մտածողության տեսակներով։ Նա կարծում էր, որ ինտելեկտի ընդունված հայեցակարգը չափազանց նեղ է և սահմանափակող, և որ IQ-ի չափումները հաճախ բաց են թողնում այլ «ինտելեկտներ», որոնք անհատը կարող է ունենալ: 1983թ-ին  լույս տեսած «Բանականության կառուցվածքը. բազմաբնույթ մտածողության տեսություն» գրքում նա առանձնացնում է մտածողության յոթ հիմնական տեսակները՝

  • Լեզվական-վերբալ ինտելեկտ,
  • Տրամաբանական-մաթեմատիկական ինտելեկտ,
  • Տեսողական-տարածական ինտելեկտ,
  • Կինեսթետիկ-մարմնական ինտելեկտ,
  • Երաժշտական ինտելեկտ,
  • Միջանձնային ինտելեկտ,
  • Ներանձնային ինտելեկտ,
  • Նատուրալիստական-բնական ինտելեկտ։

Ըստ Գարդների՝ մենք բոլորս կարող ենք ունենալ այս ինտելեկտները, բայց ինտելեկտի մեր պրոֆիլը կարող է տարբերվել անհատապես՝ ելնելով մեր գենետիկայից կամ փորձից:

Գարդների տեսությունը թերևս ամենամեծ ազդեցությունն ունեցել է կրթության ոլորտում՝ ի զարմանս հեղինակի, որն այն մշակել էր՝ մարտահրավեր նետելու ակադեմիական հոգեբաններին, և, հետևաբար, շատ կրթական առաջարկներ չէր ներառել: Մտածողության նրա հայեցակարգը՝ որպես ավելին, քան  մեկ հատկանիշ,  դռներ է բացել հետագա հետազոտությունների և տարբեր մտածելակերպերի համար: Հետազոտող Մինդի Լ. Կորնհաբերը ենթադրել է, որ նրա տեսությունն այսքան տարածված է կրթության ոլորտում, քանի որ այն վավերացնում է մանկավարժների առօրյա փորձը. ուսանողները մտածում և սովորում են տարբեր ձևերով: Բազմաբնույթ մտածողության տեսության ամենակարևոր կրթական հետևանքները կարելի է ամփոփել անհատականացման և բազմակարծության միջոցով:

Դիտեք նաև՝

Search