Play Video
Լիզինգ. հնարավորություններ և հեռանկարներ | Արամ Մխիթարյան | Գևորգ Պողոսյան

Բիզնեսի հիմնական խնդիրը ֆինանսների և ֆինանսական գործիքների հասանելիությունն է, և դրան բախվում են թե՛ սկսնակ, թե՛ ընդլայնվող գործարարները: Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրը միշտ չէ, որ գործիքների բացակայությունն է, այլև դրանցից անտեղյակությունը: 2015թ. Գործարար աջակցության գրասենյակի աջակցությամբ լիզինգի ոլորտի հետազոտությունը ցույց տվեց, որ խոչընդոտները հիմնականում իրավական դաշտում էին. թերի էր կարգավորումը, օրենսդրությունը: Սակայն, սրանցից ոչ պակաս ազդեցիկ խնդիր էր մարդկանց իրազեկումը. Հայաստանի Հանրապետությունում բիզնեսների 95%-ը գումարները ներգրավում են վարկերի միջոցով: Վարկը, լինելով ամենատարածված ֆինանսական պրոդուկտը, ունի մի շարք թերություններ, և, առաջին հերթին, գումար ներգրավելու ամենաթանկ միջոցն է: Նաև այսօր ֆինանսավորման հիմնական խնդիրներից է գրավի առկայությունը, որը ոչ բոլորին հասանելի շռայլություն է, հատկապես՝ սկսնակ գործարարների պարագայում: Լիզինգի պարագայում ռիսկն ավելի փոքր է. կազմակերպության կողմից ձեռք է բերվում անմիջապես գույքը, և նպատակայնությունը 100% է:

Շատերը խուսափում են օգտվել լիզինգից, քանի որ ձեռքբերվող սեփականությունը պատկանում է բանկին կամ կազմակերպությանը, և դրա պատճառը տեղեկացվածության պակասն է, որ լիզինգի սկզբունքը ենթադրում է ռիսկի նվազեցում: Լիզինգը հետաքրքիր կերպով գտնվում է վարձակալության ու վարկի, փոխառության միջակայքում. օրենսդրական բարեփոխումներից հետո հասանելի են դարձել լիզինգի տարբեր տեսակներ: Ենթալիզինգը ենթադրում է, որ լիզինգով գնված գույքը կամ սարքավորումները որոշակի ժամանակահատվածում չօգտագործելու դեպքում, հնարավորություն կա դրանք ենթալիզինգի տրամադրել: Սա նշանակում է, որ մեկ այլ անձ, բանկի կամ կազմակերպության համաձայնությամբ, որոշակի գումարի դիմաց կօգտագործի գույքը կամ սարքավորումը՝ կանխելով անարդյունավետ պարապուրդը: Գոյություն ունի նաև հետադարձ լիզինգ. գույքը կամ սարքավորումը կարող է հետադարձ կերպով՝ որոշակի գումարի դիմաց, տրվել լիզինգային կազմակերպությանը:

Դիտեք նաև՝

Search