Play Video
Մշակութային հեղափոխություն. Նազարեթ Կարոյան | Աղասի Թադևոսյան | Գոռ Ենգոյան

Մշակութային հեղափոխության մասին խոսելիս նախ պետք է ճշտել՝ որն է մշակույթի ու արվեստի փոխհարաբերությունների խնդիրը և ինչ հարաբերությունների մեջ են արվեստն ու հեղափոխությունը: Այս իմաստով մշակույթը և արվեստը շատ յուրահատուկ հարաբերություններ ունեն. արվեստը մշակույթը համակարգային առումով ձևավորող ոլորտներից մեկն է (եթե չկա արվեստ, չկա նաև մշակույթ): Այն պահին, երբ ի հայտ է գալիս արվեստը, այն անմիջապես «ձերբակալվում» է մշակույթի կողմից:
Արվեստը հարաբերվում է մշակույթին ճիշտ այնպես, ինչպես ճշմարտությունը հարաբերվում է գիտելիքին: Այսինքն, ճշմարտության ցանկացած արտահայտության ի հայտ գալն այն կրիտիկական պահն է, երբ այդ ճշմարտությունն անմիջապես տեղավորվում է գիտելիքի շրջանակներում:


Արվեստը և հեղափոխությունն իրար հետ գտնվում են նույնականացման և հականույնականացման նշանային հարաբերությունների մեջ: Ե՛վ արվեստը, և՛ հեղափոխությունը երկու տեսակի գործողություն են իրականացնում. մի կողմից՝ կերտողական, մյուս կողմից՝ քանդողական: Արվեստի և հեղափոխության դեպքում փուլային առումով այդ գործողությունները տարբեր ժամանակներ են ենթադրում. արվեստի մեջ առաջնային է կերտողական գործողությունը և երկրորդային՝ քանդողականը. նախ արվեստագետը ստեղծում է մի գործ, այնուհետև ջնջում է դրա ստեղծման հետքերը: Հեղափոխության պարագայում մենք տեսնում ենք հակառակը. հեղափոխությունը նախ կարիք ունի քանդելու ինչ-որ բան, որպեսզի կառուցի մեկ այլ բան:


Գոյություն ունեն փոփոխությունների երկու տեսակի հարաբերություններ. փոփոխությունը պետք է տարածվի կամ աստիճանաբար՝ «վիրուսային» էֆեկտով, կամ այն պետք է վերածվի մշակութային քաղաքականության: Մշակութային հեղափոխության երկու հնարավոր տարբերակ կա. դանդաղ կամ արագ գործընթաց:
Մշակութային քաղաքականության ձևավորումը պետք է լինի ինստիտուցիոնալ քաղաքական դաշտում, ինչը, հավանաբար, տեղի չի ունենա մոտ ժամանակներում:

Դիտեք նաև՝

Search