Play Video

«Մշակութային հեղափոխություն» շարքի անվանումը կապված է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ: Մինչ օրս հարց է մնում, թե որքանով է հնարավոր դրանք որակել հեղափոխություն. գուցե տեղի ունեցածը «հոսող» հեղափոխություն է, որը կբերի ակնկալվող այն փոփոխություններին, որոնք թույլ կտան այն լիարժեք հեղափոխություն անվանել, սակայն մի այլ հարց է, թե որո՞նք ն այդ փոփոխությունները: Այս կամ այն իմաստով դրանք հաճախ անվանվում են «մշակութային հեղափոխություն», և նույնացվում են հասարակության ներսում անհրաժեշտ արժեհամակարգային փոփոխություններին: Հայաստանում գոյություն ունեցած ավտորիտար համակարգը հնարավոր չէր լինի առանց ավտորիտար հասարակության. այն գոյացել էր գործող արժեհամակարգի հիման վրա:

Ավտորիտար արժեհամակարգն ու ապրելակերպն առաջին հերթին արգելակ են մարդու ներսում և նրա մեջ սպանում են ինքնուրույն ու ինքնատիպ լինելու մղումը: Որոշ առումով, հենց ավտորիտար մարդու փոփոխությունն է հեղափոխության նպատակը:


2008 թվականից հետո քաղաքացիական նախաձեռնություններն ու շարժումները 2008թ. և 2018թ. իրադարձությունների միջև կապ և որակական անցում ապահովեցին: Հարկ է նշել, որ 2008թ. շարժումը պարունակում էր առաջնորդային հեղինակության տարր, որը ևս ավտորիտարության դրսևորում է, անգամ եթե այդ ավտորիտարությունը փափուկ է. որոշումները կայացվում էին միակենտրոն, ելույթների հարթակը մոնոպոլիզացված էր և այլն: Հետագա քաղաքացիական նախաձեռնությունները կոտրեցին 2008-ի քաղաքական շարժման միակենտրոնությունն ու ավտորիտարությունը, ինչի հետևանքով հաճախ արժանանում էին հենց այդ շարժման մասնակիցների խիստ քննադատությանը: Քաղաքացիական նախաձեռնությունների ընթացքում սկսեցին ձևավորվել հորիզոնական հարաբերություններով և ապակենտրոնացման միտումներով տարբեր մոտեցումներ, որոնք հիմնված էին փոխադարձ վստահության և իշխանության հանդեպ արմատականորեն փոխված վրա:

Դիտեք նաև՝

Search