Play Video
14. Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս․ Էթնոգենոմիկա | Լևոն Եպիսկոպոսյան

Գենետիկական ատլասների կամ քարտեզների ստեղծումն աշխարհում սկսվել է մոտավորապես 10-15 տարի առաջ։ Հայաստանի դեպքում դրա մշակումը հատկապես կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս բացահայտելու նաև այն մարդկանց գենետիկական ինքնությունը, որոնք դեռևս ապրում են Թուրքիայում՝ կամ ծպտյալ ձևով, կամ առանց ազգային ինքնության պահպանման։ Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի մշակման ծրագրում ներառված բոլոր նմուշները ձեռք են բերվում այն մարդկանցից, ովքեր ծագումով հայ են, ում բոլոր ծնողները կամ նախնիները սերում են նույն տարածաշրջանից։ Պատմական Հայաստանի տարածքը ծրագրի շրջանակներում բաժանվել է մոտավորապես 30 ենթաշրջանի, որոնք նաև համապատասխանում են բարբառներին։ Հաշվի է առնվել թե՛ պատմաբանների, թե՛ ազգագրագետների, թե՛ լեզվաբանների փորձը։

Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի շնորհիվ՝

  • Վերականգնվում է այն գենետիկական պատկերը, որն առկա էր պատմական Հայաստանի տարածքում մոտ 100 տարի առաջ։
  • Ամրագրվում, վավերագրվում է հայերի պատմությունը, գենետիկական ճանապարհով ցույց է տրվում, որ հայերն այս տարածաշրջանում ապրել են հազարավոր տարիներ։
  • Զարգանում է անձնականացված բժշկությունը (personalized medicine), քանի որ բժշկական գենետիկայի միջոցով բացահայտվում են այն եզակի մուտացիաները, որոնք տարածված են հայերի գենոֆոնդում։

Դիտեք նաև՝

Search