Play Video

Մանրէների կենսաէներգետիկան ուսումնասիրում է մանրէներում էներգիայի ստացման և յուրացման ուղիները, խմորման գործընթացը։

Աղիքային ցուպիկը (Escherichia coli-Էշերիխիա կոլի մանրէ) իրականացնում է խառը խմորում. շաքարների յուրացման ժամանակ առաջանում են մի շարք թթուներ, որոնցից էլ առաջանում են գազեր, մասնավորապես՝ մոլեկուլային ջրածին։ Մոլեկուլային ջրածինը դիտարկվում է որպես ապագայի այլընտրանքային վառելիք. այն և՛ էկոլոգիապես մաքուր գազ է (այրվելիս միայն ջուր է առաջանում) և՛ մեծաքանակ էներգիա է անջատում։ Այժմ համաշխարհային տենդենցն ուղղված է ջրածնահեն տնտեսության անցմանը։

Հիմնական էներգիայի ստացման համար պատասխանատու սպիտակուցը գտնվում է մանրէի թաղանթում։ Այդ սպիտակուցն արտադրում է ադենոզինեռֆոսֆատ (ԱԵՖ)` ֆոսֆորական թթու, որը ունիվերսալ էներգիայի աղբյուր է։ Այդ սպիտակուցը շատ կարևոր է բոլոր կենդանի բջիջների համար, մեր օրգանիզմում էլ կարևորագույն գործառույթն է իրականացնում՝ պատասխանատու է էներգիայի ստացման և գեներացման համար։ Դրա քանակի խախտումները կարող են պատճառ դառնալ շատ հիվանդությունների և խիստ ազդել մանրէների նյութափոխանակության վրա։ Այդ սպիտակուցը փոխազդում է թաղանթի այլ սպիտակուցների հետ։ Բոլոր կենդանի բջիջներում առկա է նաև կալիումների բարձր քանակ։

Հայաստանում գործող գիտական խմբի հետազոտությունները պարզեցին, որ էներգիայի համար պատասխանատու սպիտակուցը համագործակցում է կալիում սպիտակուցի հետ։ Գիտական խումբը համաշխարհային գիտության մեջ մեծ ներդրում է ունեցել այս ոլորտում․ առաջինն է, որ ուսումնասիրել է երկու սպիտակուցների աշխատանքը ջրածնի արտադրության հետ միասին և ցույց տվել, որ կա կապ ադենոզինեռֆոսֆատի, կալիում տեղափոխող համակարգի և ջրածին արտադրող սպիտակուցների միջև։

Գիտական խումբը կենսաջրածնի արտադրությունը խթանելու համար ընտրել է հետևյալ ճանապարհը․ մանրէներ աճեցնել օրգանական թափոններում (օրինակ՝ գարեջրի ստացման համար օգտագործված գարին), դրանցում ստեղծել մանրէների կենսազանգված, որից էլ ստանալ կենսաջրածին։

Դիտեք նաև՝

Search