Play Video

Գենետիկական հետազոտությունների ոլորտում, դժբախտաբար, արդեն երկար տարիներ չկա տարածաշրջանային համագործակցություն, քանի որ այստեղ գիտությունը հաճախ սպասարկում է քաղաքական շահին: Մասնավորապես` Ադրբեջանում բացակայում է միջազգային ոլորտային համագործակցության մեջ մտնելու ցանկությունն ու հնարավորությունը, քանի որ պետությունը խոչընդոտում է, և նույնիսկ` արգելում է նման աշխատանքների իրականացումը: Դրա մասին մի քանի փաստ է վկայում`

  • 2002 թվականին մեկնարկեց միջազգային ծրագիր, որի նպատակն է նկարագրել տարբեր ժողովուրդների հայրագծային գենետիկական պատմությունը: Հայաստանը մինչ օրս մասնակցում է այդ ծրագրին, իսկ Ադրբեջանի կողմից մասնակցության նախապայման էր պահանջը առ այն, որ ծրագիրը պետք է նպաստի Ղարաբաղի հարցի լուծմանը:
  • Մոսկվայում մի ասպիրանտական աշխատանք ուսումնասիրում էր թալիշների գենետիկական պատմությունը: Աշխատանքի արդյունքում արձանագրված տվյալները, որոնք փաստում էին թալիշների և հայերի, իրանցիների նմանությունների մասին, մեծ զայրույթ առաջացրին Ադրբեջանում, և նույնիսկ սպառնալիքներ հնչեցվին հեղինակի հասցեին:
  • Բժշկական գենետիկային վերաբերող աշխատանքի շրջանակներում Ռուսաստանից Ադրբեջան ժամանած մասնագետները հավաքագրել էին մեծ քանակի նմուշներ, որոնք սակայն, իշխանություններն արգելեցին երկրից դուրս հանել:

Այս պարագայում տեղի է ունենում բախում իրական, օբյեկտիվ գիտության և պատվիրված գիտության միջև: Այդ պատճառով անչափ կարևոր է գիտական և մասնավորապես` գենետիկական ուսումնասիրությունները միջազգային համագործակցությունների միջոցով իրականացնելը:

Դիտեք նաև՝

Search