Play Video

Մեր գենետիկական պատմությունը գրված է ոչ միայն Հայաստանում ու Արցախում ապրող հայերի գենոֆոնդում, այլև սփյուռքահայերի, որոնց նախնիները ժամանակին ստիպված են եղել լքել իրենց տները և հաստատվել աշխարհի տարբեր վայրերում՝ երբեմն միաձուլվելով տեղացիների հետ, իսկ եզակի դեպքերում՝ պահպանելով իրենց ինքնությունը։

Դոնի հայերի արմատները սկզբնավորվում են Անիում։ 11-րդ դարից սկսած, երբ թյուրքախոս ցեղերը հարձակվում են այս տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա, հայերը սկսում են լքել այս տարածքը։ Նրանց մի մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս, սակայն ընդամենը մեկ դար անց նորից ստիպված լինում տեղափոխվել, այս անգամ՝ դեպի Ղրիմ։ Իսկ հայերի գաղթի երկրորդ ալիքը տեղի է ունենում արդեն Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ Ղրիմում հայերը շատ լավ ինտեգրվում են հունական միջավայրի մեջ (այդ ժամանակ թերակղզին բնակեցված էր մեծամասամբ նաև հույներով) և բավականին երկար ժամանակ՝ մինչև 18-րդ դարը, ապրում այնտեղ։ 18-րդ դարի վերջին Եկատերինա II կայսրուհու հրամանով մոտավորապես տասներկու հազար հայ տեղափոխվում է Ռոստովի մարզ և այնտեղ հիմնում Նոր Նախիջևան քաղաքը ու մի քանի մեծ գյուղ։ Այդ ժամանակից էլ սկսվում է նրանց ժողովրդագրական աճն ու տարածումը։ Դա սակավաթիվ սփյուռքահայ օջախներից է, որտեղ լավ պահպանվել է ոչ միայն լեզուն, այլև ինքնությունը։ Դոնի հայերի գենետիկական արմատների ուսումնասիրությունը մի քանի հարցի է պատասխանում՝

  • Ի՞նչ ազդեցություն են ունեցել այս գաղթերը գենոֆոնդի վրա։
  • Արդյո՞ք կան հարևան ժողովուրդների գենետիկական հատկանիշների ազդակներ։
  • Արդյո՞ք գենոֆոնդն առ այսօր պահպանում է հայկական գենոֆոնդի արմատական հատկանիշները, այսինքն՝ կարելի՞ է գենոֆոնդով որոշել, թե արդյոք նրանք ունեն հայկական ծագում։

Դիտեք նաև՝

Search