Play Video
2. Մարդ բանականի ծնունդը Աֆրիկայում․ Էթնոգենոմիկա | Լևոն Եպիսկոպոսյան

Գենետիկական ուսումնասիրությունները թույլ են տալիս պատասխանել այն հարցերին, որոնց մյուս գիտություններն ու ոլորտները ի վիճակի չեն պատասխանել։ Ի տարբերություն, օրինակ, պատմագիտական աշխատություններին, որոնք կարելի է տարբեր տեսանկյուններից մեկնաբանել, գենետիկական տվյալները ֆիզիկական, մաթեմատիկական բնույթ են կրում և շատ ավելի հստակ են։

Բազմաթիվ տվյալներ և հոդվածներ կան, որոնք մանրամասն նկարագրում են հայ ժողովրդի գենետիկական պատմությունը՝ չնայած նրան, որ հայ ժողովրդի ծագումնաբանության ուսումնասիրությունը մի շարք դժվարություններ է առաջացնում, մասնավորապես՝

1․ Շատ վայրերում հնարավոր չէ պեղումներ, մարդաբանական ուսումնասիրություններ իրականացնել, գերեզմանատներ այցելել, հնագույն ԴՆԹ-ի նյութ օգտագործել, ոսկրանյութ ձեռք բերել, որը կվերագրվեր Նեոլիթին, Երկաթի դարին, անտիկ և այլ ժամակաշրջաններին, որոնց ընթացքում տեղի է ունեցել ժողովրդի ծագումը, զարգացումը և կայունացումը։ Սա պայմանավորված է նրանով, որ պատմական Հայաստանի 90 տոկոսն այժմ դուրս է ՀՀ վերահսկողությունից, ուստի պեղումների աշխարհագրությունը շատ նեղ է։

2․ Նյութերի մեծ մասը ոչնչացվել կամ կորսվել է տարբեր արշավների, բռնագաղթերի, երկրաշարժերի ժամանակ։

Այնուամենայնիվ, հնարավոր է նախնիների գենետիկական պատկերը վերականգնել՝ ուսումնասիրելով ժամանակակից հայերի գենետիկական կառուցվածքը։ Բացի այդ, հնարավոր է օգտվել նաև այլ հետազոտողների արդեն տպագրված աշխատանքներից։

Ամեն դեպքում կարելի է փաստել, որ մարդ բանականն այս տարածաշրջանը սկսել է բնակեցնել մոտ 50000-60000 տարի առաջ։

Դիտեք նաև՝

Search