Play Video
Պրոպագանդան՝ գիտական շղարշի տակ | Համազասպ Դանիելյան

Գիտությունը մարդկային գործունեության այն ոլորտն է, որը հնարավորություն է տալիս սահմանափակել մարդկանց բնազդների վրա ազդելու, մարդկանց կողմնակալությունն օգտգործելու բացասական ազդեցությունը: Գիտություն ասելիս նկատի ունենք գիտական մեթոդները. այն փաստերի վրա հիմնված և օբյեկտիվության սկզբունքը հարգելու միջոցով մեզ շրջապատող իրականությունը բացահայտելն է, տարբեր երևույթների միջև կապերը վերհանելը:
Գիտությունը բաց և հասանելի է, գիտական արդյունքը միշտ ենթակա է ստուգման, և գիտնականն իր աշխատանքի արդյունքը և այդ արդյունքին հասնելու եղանակն այնպես է ներկայացնում, որ այլ մարդիկ ևս կարող են ստուգել այն և հաստատել կամ հերքել դրա հիմնավորվածությունը:
Քանի որ գիտությունն ունի իր ակնհայտ առավելությունները, ռացիոնալ որոշումներ կայացնելու հանգամանքը, շատ դեպքերում գիտության անվան տակ փորձ է արվում հակագիտական օրակարգ առաջ մղել: Սա տարածված է աշխարհում. կան հայտնի դեպքեր, թե ինչպես է, օրինակ, ծխախոտային արդյունաբերությունը փորձում կասկածի տակ դնել ծխելու և քաղցկեղի կապը:
Հիմա շատ մեծ քննարկման առիթ է գլոբալ տաքացումը, որովհետև այստեղ երկու ճամբար մեկը մյուսին մեղադրում է ոչ այնքան գիտական լինելու և քաղաքական օրակարգ առաջ տանելու համար: Այսպիսի օրինակներ աշխարհում շատ կան և դեռ շատ կլինեն:


Քաղաքագիտությունն ամենաբարձր հեղինակությունն ունեցող և ամենաշատ վստահությունը ներշնչող մասնագիտությունը չէ, և այս մասնագիտության հեղինակության բարձրացման տեսակետից առանցքային է լինելու ավելի երիտասարդ մասնագետների կողմից որոշակի չափանիշների սահմանումը և դրանց նկատմամբ հորիզոնական վերահսկողություն իրականացնելու և խնդիրների մասին բարձրաձայնելու փորձը:

Դիտեք նաև՝

Search