Play Video
Տնտեսական ցուցանիշները՝ քաղաքական մանիպուլյացիայի գործիք | Վարդուհի Գյոզալյան

Ցանկացած քաղաքական թիմի, իշխանական համակարգի հաջողությունը հասարակությունն առաջին հերթին դիտարկում է սոցիալ-տնտեսական ցուցանիշների, մասնավորապես կենսամակարդակի բարելավման մեջ: Սակայն այս ցուցանիշները հնարավոր չէ ապահովել առանց կայուն տնտեսական զարգացման, և պատահական չէ, որ քաղաքական գործիչներն իրենց ելույթներում խոսքն ավելի համոզիչ դարձնելու նպատակով հաճախ են հղում անում տարբեր տնտեսական ցուցանիշների, թվային տվյալների:
Ապացուցված է, որ քաղաքական ելույթներում թվային տվյալների, տնտեսական ցուցանիշների կամ տնտեսագիտական տերմինների օգտագործումը ենթագիտակցական մակարդակում թիրախային լսարանի մոտ արժանահավատության զգացողություն է ստեղծում փոխանցվող տեղեկատվության նկատմամբ՝ անկախ լսարանի կողմից տվյալ ցուցանիշների մասնագիտական ընկալման մակարդակից:
Քաղաքական գործիչների կողմից տնտեսական ցուցանիշներն օգտագործելու կամ շահարկելու այս տենդենցը հատկապես սրվում է տարբեր նախընտրական պրոցեսներում, ինչին մենք ականատես եղանք դեկտեմբերին՝ նախընտրական շրջանում, երբ տարբեր քաղաքական գործիչներ դեբատների էին ներկայանում տարբեր տնտեսական ցուցանիշների դինամիկա արտահայտող գծապատկերներով կամ վիճակագրական ցուցանիշներ արտացոլող փաստաթղթերով, և այլն:
Այս տերմինաբանության օգտագործման առնչությամբ հարց է առաջանում՝ որքանո՞վ է հասարակությունը կոմպետենտ այդ տվյալներն ընկալելու հարցում:


Ամենաշատ շահարկվող ցուցանիշներից մեկն է համախառն ներքին արդյունքը կամ տնտեսական աճը: Համախառն ներքին արդյունքը տվյալ տարում արտադրված ապրանքների և ծառայությունների քանակն է տվյալ երկրում՝ դրա ռեզիդենտների կողմից (ռեզիդենտներ են համարվում այն միավորները, որոնք տնտեսվարում են տվյալ երկրի տարածքում և հարկատու են տվյալ երկրի համապատասխան մարմիններին):

Դիտեք նաև՝

Search