Դեռ չես շտապի
քո հիշողությունը
և ներկայությունից սենյակիդ չափ կսեղմվի
ժամանակը
այլևս անկարող կլինի
միայնակ կրել
երկուսը մեկի մեջ
քո անվան մեջ
թխված հացի բույր ունեն բառերը
երբ լռությունն ավելին է քան ներկայությունը
և ճակատագիրն անգամ
այլևս անկարող կլինի
հավաքել ոտնահետքերը մեր
անկարելի է չհասկանալ, որ
ծովն այլ բան չէ քան կարոտ
ծովին «մնաս բարով» չեն ասում