Play Video

Որովայնս է անտակ,
և ուժերս հատեցին ինձ հաղթելու ճանապարհին:
Հիմա փոսն եմ շոշափում,
որովայնիս մեջ փոսը ուրվագծում է մենության միջնապատեր
և քանդում ոտք դնելու հենարանները բոլոր:
Որովայնս է անտակ:

Ու սարդը ամրացնում է կենսաթելերն իր
կողերիս ջլաձգումներին,
ու հրեշ է որովայնն այս,
ի սկզբանե ծնելու անընդունակ
անգամ ինքն իրեն
ծնանելու:

Երեք տարի առաջ
բժշկի ձեռքը այն լցրեց իրենով,
մաքրեց մահվան զանգվածից, ու գիրը տևեց նորից
ա-ից մինչև ք-ն:
Փոսը կենդանացավ:
Սարդն էլ է երեխա եղել
ու թռչկոտել ծառի երկնքում, ու հիմա
որովայնս է անտակ:

Դիտեք նաև՝

Search