Play Video

կարոտդ կշնչեմ ուրիշի վերնաշապիկից,
ուրիշի տողից կառանձնացնեմ բառդ,
անունդ,
ուրիշի աչքերից քեզ կքաղեմ,
փեշով կսրբեմ ծառից պոկած խնձորի պես`
փայլուն, սիրուն
նման էն այգու խնձորի, որը իմը չէ,
որի կողքով ուղղակի բախտի բերմամբ անցնում եմ.
կսիրեմ ուրիշությունդ,
կնայեմ
ու չեմ ունենա,
կանցնեմ կողքովդ
չեմ նկատի
(մեջս էնքան շատ կա քեզանից),
չես նկատի
(մեջդ երևի չկամ ոչ մի գրամ),
կքայլեմ,
մեջքով կթեքվեմ ու կգնամ,
բայց հետդ կմնամ,
հետս կմնաս…

Դիտեք նաև՝

Search