Play Video
Անահիտ Ղազարյան…թույլ ճռռոցով կփակեմ դուռը

թույլ ճռռոցով կփակեմ դուռը
ու կբացեմ պատուհանս,
վարագույրը դանդաղ կհրեմ
ու կկախվեմ լուսնից
ու կարոտս էնտեղից կթափեմ վրադ
ու աստղեր կընկնեն մեր պատվին
ու անձրև կգա,
դու կքայլես օտար փողոցներով
ու չես ճանաչի
ու անձրևն իմ փոխարեն
կկաթկթա, կնվնվա… ականջիդ տակ
ու
հետո պաղած լուռ կլինի.
ես կիջնեմ լուսիններից,
կփակեմ պատուհանը,
կծածկվեմ վերմակով
ու շունչս կպահեմ

Դիտեք նաև՝

Search