Play Video

Վերադարձ դեպի էնտեղ
Փոշի դարձած կամուրջներին շրջանցելով
Ցեխաջրերի վրայով ցատկոտելով
Վերադարձում փոշոտվելով
Գրքերի էջերի մեջ փնտրտելով
Խմված, դատարկ շշերի մեջ կորցվելով
Անթափանց, արևից հեռու, հերոսների ոսկե թրերին անհաս վայրերով
Թաց քթով հոտոտելով
Վերադարձ դեպի էնտեղ

Անցյալների` կռիվների երկրաշարժից փլատակներում
Անցյալների վախերի դռնե դուռ սողոսկող սառը քամիներում
Անցյալների ընտրությունների խարխուլ դարակներում
Մեն մենակ կանգնած վերադարձում
Այստեղ եմ ես
Փշուրների, փոշիների
Նեղ արանքում

Վերադարձի
Արանքից դեպի նոր կյանք
Գցեմ, գլորեմ գորգն ընդ առաջ

Դիտեք նաև՝

Search