Play Video

Ու շիկացած՝ ջրերի վրայով
Այս բողբոջը, այս թիկունքից իջնող ձյունը,
այս արեւի հաջորդ օրվա թուխպը՝ անապագա,
այս առավոտը, այս աչքերի վերջապես գույնը
ես տեսնում եմ երրորդ առաջին անգամ:

Ես տեսնում եմ առջեւում ցամաք կորցրածի դեմք,
եւ թիկունքում ծովը գտած աչքեր՝ անկման վարկած,
հետո տեսիլքներ՝ պատահական դեւ,
որ իմ արյունը չեն, այլ արյան կարգը:

Այստեղ գինու պես է շռայլվում քամին,
թողարկում որպես գիշերահացի կամ
հեղձուցիչ նպատակ փետրվարի կամ իմ
լինելու մենամերձ մի առաափնյա կամք:

Անուններն այստեղ համբերություն չունեն՝
լինելու տողատակ պատահական Աստծո,
ասես մանկան քնի մեջ ուրվաձայն հնչում են
մեռած գնչուի մահերը՝ քստքստոց:

Այս առավոտ այստեղ ես տեսնում եմ ձայնը
հարության պես ուրվախեղ հեռացողի՝ եռաջ,
ուր երկինքը երկիր է մուրում ինձանից,
իսկ առաջին ջրերն արդեն աչքիս առաջ:
8.01.2013

Դիտեք նաև՝

Search