սահմանակետի ոստիկանն ինձ ասեց
չես կարա ներս մտնես
էս քո երկիրը չի
պետք ա թուլտվության կնիք լինի անձնագրիդ մեջ
այ հիմար ոստիկան
ոնց թե չեմ կարա ներս մտնեմ
ոնց թե էս իմ երկիրը չի
երբ որ ես ծնվեցի
երբ որ եկա էս աշխարհ
շատ լավ հիշում եմ
ինձ ասեցին որ
էս աշխարհը իմն ա
լրիվ լրիվ
ծայրից մինչեւ ծայր
իսկ դու ասում ես
գնա կնիք բեր
ոստիկան ոստիկան
դու ինձ խաբում ես
ուրեմն ես էլ
կարամ քեզ խաբեմ