Play Video
Հայգ. Երևանյան

Ես տեսել եմ բոլոր փողոցների հետագծերը,
շինությունների առավոտյան, ցերեկային և գիշերային
կիսադեմերը, ծուկերը ու հղանցքները,
մարդկանց դեմքերը`մռայլ, խոժոռ, կոպիտ, վառվռուն, մտածկոտ, փայլող,
բայց ոչ երբեք հանգիստ:

Ես երթևեկել եմ բոլոր տեսակի փոխադրամիջոցներով՝
միկրո ու մակրո ավտոբուսներով, տաքսի ծառայություններով բազմանուն,
տրոլեյբուսով, մետրոյով, ճոպանուղիով,նույնիսկ տրանվայով,
որը չկա:

Ես գիշերել եմ հյուրանոցներում, մոթելներում, սաունաներում, ավտոմեքենայի մեջ,
Բանգլադեշում, Քանաքեռում, Զեյթունում,
և հիմնականում Սարի-թաղի իմ տանը:

Ես սրճել եմ հարգի, ոչ այնքան հարգի, անհարկի և նույնիսկ պայթեցրած սրճարաններում:

Ես եղել եմ քաղմասերի, հիվանդանոցների, գերեզմանոցների, թաղապետարանների,
գազալցակայանների ու բենզալցակայնների այցելուն:

Ես խմել եմ ջուր Աբարանից, Գառնուց և արիացիայի զտման կայանից մատակարարված,
հաց եմ կերել պանդոկներում, բարերում, ռեստորաններում, բիստրոներում
ու ոտքի վրա` գետնանցումներում,
մի բաժակ օղով, մեկ շիշ պիվայով,կոնյակի ընկերակցությամբ և գինու նվագակցությամբ:

Տեղափոխվել Ժնև.
աշխատավարձը` բարձր, շատ բարձր,
խոստանում են լավ, շատ լավ կենցաղ:

Բագրատը, Մոսկովը, Սարոն, Արամը, Լյովը, Հակոբը, Գարոն էլ այստեղ չեն,
Դինջն ու Մարգարը սպասում են վիզաների.
հենման կետեր, հենման կետեր ու շուռ էի տալիս աշխարհը ու չէի մտածում
լոնդոնյան փաբերի, փարիզյան սրճարանների, հռոմեական պիցերիաների
և Ժնևի մասին:

Դիտեք նաև՝

Search