Play Video

Միայն այստեղ՝ իմ Երկրում է,
ուր կյանք են ասում
հույսին ու հուսահատությանը,
նրանց միջեւ փռված է սպիտակ թուղթը՝
հավերժական կամուրջ։
Միայն այստեղ է, ուր ես հույս ունեմ,
թե մարդու որդիներին
երբեւէ կհասնի խոսողի խոսքը,
առավել՝ լռությունը խոսողի։
Միայն այստեղ է, որ ես ունեմ հուսահատություն.
դա մարդու հուսահատություն է՝ դրվագված
անցյալի ու ապագայի դեմքերով –
այլասեր, ծամածուռ – հաշմ։
Անցնելիք ճանապարհս –
մի կամուրջ ընդամենը,
Անցնեմ,
որ չփլվեն ձեր սարքած տները։

Դիտեք նաև՝

Search