Play Video

Ջեք-փոթն ամբողջովին շահած, ձեռքերս գրպաններս խոթած, սիգարեթը ատամներով սեղմած, կեպիս ծուռ, գողական քայլվածքով և անմնացորդ թքած՝ դուրս եմ գալիս խաղից։
Ահա ես՝ նա, ով մատը տնկել է լուսնին։
Ես գնում եմ պարարտացնելու հողը աշխարհի ամենագեղեցիկ ու ամենասիրելի մարմնով։ Կրակի վավաշոտ շուրթերին եմ հանձնում անշեջ կրքերս։ Շնչառությունս նվիրում եմ քամուն։ Արյունս ներարկե՛ք հիվանդ գետերին։
Հիշե՛ք՝ նիկոտինի քսան միլիգրամը կարող է ձի սպանել։ Հիսուն գրամ օղին ի զորու է բացել չակրաները։ Իսկ մանանեխի հատիկի չափ հավատ ավելի լավ է չունենալ։
Հիրավի ես՝ նա, ով մատը տնկել է լուսնին։
Ես գնում եմ, իսկ դուք շարունակեք խաղալ։ Մատս ընդ ձեզ, ես չեմ վերադառնալու նրա հետևից… Չաո՜։

Դիտեք նաև՝

Search