Play Video

Ամենաշատ ունեցածս պայծառությունն է, հիմա,
երբ հոգսեր ունեցա ու երբ լռեցի,
ու ամեն ինչին շուրջս տեսա,
ու ամեն ինչ խոսեց ու պատմեց իրենից`
հրաշալի եղանակով,
ու ամեն բան իր կյանքով հավասարվեց ինձ,
ու ես կարողացա կիսվել ու ետ ամբողջանալ,
ես լցվեցի շնորհակալությամբ ու շնորհով,
ինձ տրվեց նոր տեղ,
ու հինը շրջվեց նորի մեջ,
ես կարողացա չտարբերել,
իմացա ուղղությունը,
ինքս ուղղություն դարձա բաների համար,
որ կարող են անդադար հոսել դեպի ինձ, եթե իրենք ուզեն,
ու հետո կարող են դուրս հոսել, եթե իրենք ուզեն,
ու կարող են մնալ նաեւ,
ու տեսա այդ ինքնիրեն լինելը,
հակվելն ու ետ հակվելը, ծածանվելը,
տեսա նույնությունն ու նմանությունը ամեն ինչի
եւ տարբերվելու ընդունակությունը` մեկտեղ:
Ես ձեռք բերեցի, ունեցա,
ես ոչինչ չեմ կորցրել երբեք, չէի կարող կորցնել:
Ինձ հրեցին, եւ ես ընկա
այլ աշխարհ` նույնի մեջ:

Դիտեք նաև՝

Search