Play Video
Ի՞նչ անել, ինչպե՞ս անել. աղքատություն | Արման Բարսեղյան

Աղքատությունը զուտ սոցիալական խնդիր չէ, այլ՝ քաղաքացու ազատության, հանրության արդարության, պետության ժողովրդավարության և ինքնիշխանության մակարդակի վրա բացասաբար ազդող գործոն:
Ազատությունը, արդարությունը և ինքնիշխանությունը գերակա արժեքներ համարելու պարագայում՝ կեցության նվազագույն մակարդակը պետք է հռչակվի քաղաքացու սահմանադրական իրավունք, իսկ աղքատությունը՝ հաղթահարվի:
Այդ նպատակով առաջարկվող վերափոխումների 3 հիմնական ուղղություններն են.
– մինչև ինքնաբավության շեմ՝ հարկման բացառում;
– պետական բյուջեից գործատուների ժամանակավոր ֆինանսավորում՝ ինքնաբավության շեմից ներքև գտնվող քաղաքացիների աշխատանքի վերցնելու պարագայում վերջիններիս աշխատավարձի սուբսիդավորման նպատակով;
– ապակենտրոն, արժեքահեն, կիրառական և նոր արժեքի ստեղծմանն ու ապագայի կերտմանն միտված կրթություն:
Ուղիղ ժողովրդավարության և չափավոր ազատականության հաստատման ճանապարհին՝ աղքատությունը հիմնական խոչընդոտներից է, որ պետք է հաղթահարվի ու վերանա…

Զեկուցման ներկայացման ամբողջ տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ՝

Դիտեք նաև՝

Search