Play Video

Ցանցերն աշխատում են որոշակի բազային արժեքների հիման վրա, իսկ արժեքն այն է, ինչ թույլ է տալիս գնահատել որևէ բան: Արժեքն իրականացվում է մշակութային կոդերով, որոնք իրենց հերթին արտահայտվում են քաղաքակրթական ինստիտուտների և նորմերի միջոցով: Արժեքային հիմքի վրա ձևավորված ցանցերը հակադրվում են ոչ միայն փակ համակարգերին, այլ նաև ցանցային այլ սկզբունքներով ստեղծվածներին:


Էթնիկական փոքրամասնությունների ճակագատիրն ակնհայտ է. նրանք ուծացման են գնում, և դա տեղի չի ունենում մի դեպքում, երբ էթնիկական խումբը վերածվում է ենթամշակութային համակարգի: Սա տեղի է ունենում, երբ այդ խումբը ձեռք է բերում լրացուցիչ որակներ, որոնք թույլ են տալիս մրցունակ լինել իր սոցիալական դաշտում:


Արժեքները կարող են շատ տարբեր լինել, և մեր խնդիրը Հայաստանի Հանրապետության գրավչությունն է, որը պետք է կասկածից վեր լինի, որն ամրապնդելու համար պիտի ամեն ինչ արվի: Իհարկե, սա կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է մեր ինդիվիդուալիզմը, խելացի, հաջողակ, արկածախնդիր, դինամիկ, ինովացիաները հեշտ վերցնող և լավ առևտրական լինելը:


Դիտեք նաև՝

Search