Play Video

Մաս 1

… Քաղաքական կարգի առաջադիմության/զարգացման հիմնական միտումը/չափանիշը հանրային որոշումների ապակենտրոնացումն է: Քաղաքական հեղափոխությունը ենթադրում է հանրային որոշումների ընդունման նոր մեխանիզմ: Եզրահանգումը՝ հայաստանյան քաղաքական վերջին հեղափոխությունը պահանջում է ներկայացուցչական անալոգային «ժողովրդավարությունից» անցում ուղիղ թվային ժողովրդավարության:

Տնտեսակարգի առաջադիմության/զարգացման գլխավոր միտումը/չափանիշը մարդու ազատության մեծացումն է: Տնտեսական հեղափոխությունը ենթադրում է տնտեսական գործունեության որակապես նոր և առավել արդյունավետ մեխանիզմ: Եզրահանգումը՝ տնտեսական հեղափոխությունը պահանջում է մասնավոր շահի և մրցակցության վրա հիմնված կապիտալիստական/շուկայական տնտեսությունից անցում հանրային արժեքների և համագործակցության վրա հիմնված արժեքահենք տնտեսության:

Վերը նշվածը իր հերթին ենթադրում է հանրային ֆինանսների երկարաժամկետ արմատական, սակայն միաժամանակ սահուն վերափոխում: Ահա այս խնդիրներին է նվիրված այս բանախոսությունը…

Մաս 2

Ուղիղ ժողովրդավարությունը և ազատության/արդարության/ինքնիշխանության արժեքների վրա հիմնված արժեքահենք տնտեսակարգը՝ ՉԱՓԱՎՈՐ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ենթադրում են հանրային ֆինանսների արմատական, սակայն երկարաժամկետ և աստիճանական վերափոխում: Հանրային (պետության կողմից մատուցվող/տրամադրվող) ծառայությունների և բարիքների շրջանակը աստիճանաբար կրճատվելու է, իսկ հարկադրանքի վրա հիմնված հարկերը՝ ի վերջո վերանան՝ փոխարինվելով հատուցվող կամ կամավոր վճարներով (կամավճարներով), սակայն Հայաստանը կարող է լինել առաջինը՝ դա հռչակելով պետական քաղաքականություն և հետևողական առաջ շարժվելով այդ ուղղությամբ։ Այս տեսանյութի մեջ ներկայացվում է այդ վերափոխման ճանապարհային քարտեզը…


Դիտեք նաև՝

Search