Play Video

Նոր կրթության 4 գլխավոր հատկանիշները.
1. Ապակենտրոն
Բարդ ու դինամիկ իրականության պայմաններում կենտրոնացված գիտության ու կրթության ապակենտրոնացումը այլընտրանք չունի:
2. Արժեքահեն
Աճող անորոշության պայմաններում որոշումների հետևանքները կանխատեսելի չեն, հետևաբար որոշումները դառնում են արժեքային, իսկ հանրային արդյունավետ համագործակցությունը հնարավոր է միայն գերակա հանրային արժեքների ներքո:
3. Կիրառական (պրակտիկայից բխող և պրակտիկայում «աշխատող»)
Այն, ինչ ճիշտ է պրակտիկայում, միշտ ճիշտ է նաև տեսության մեջ, այն ինչ ճիշտ է տեսության մեջ, միշտ չէ, որ ճիշտ է պրակտիկայում:
4. Ստեղծարար (Design Thinking)
Միտված ապագայի կերտմանը (Future Shaping)

Կրթության վերափոխման ռազմավարական ուղղությունները.
1. Արժեքահեն կրթության ներդրում (Values), որպեսզի քաղաքացին կարողանա մի կողմից անհատական արժեքային որոշումներ ընդունել և կրել դրանց պատասխանատվությունը, իսկ մյուս կողմից` հանրային արժեքների ներքո արդյունավետ համագործակցել այլ քաղաքացիների հետ:
2. Գիտության և կրթության ապակենտրոնացման և տնտեսական գործունեության հետ միաձուլման ճանապարհով` տեսության և պրակտիկայի միջև առկա հսկա անդունդի կամրջում (Competence):
3. Նոր տեխնոլոգիաների (4-րդ արդյունաբերական հեղափոխություն – արհեստական բանականություն, ինքնաշխատ համակարգեր, Big Data, 3D տպիչներ և այլն) հնարավորությունների օգտագործմամբ և նորերի ստեղծմամբ ապագայի կերտում (Vision):


Դիտեք նաև՝

Search