Play Video

Ո՞ր արժեքների փոփոխությանն ենք հղում, երբ խոսում ենք արժեքների հեղափոխության մասին։ Արդյոք այդ արժեքային հեղափոխությունն ազգային արժեքների փոփոխության ձեռնարկ է։ Ընդհանրապես որո՞նք են ազգային արժեքները և կա՞ն արդյոք ոչ ազգային արժեքներ։ Ինչքա՞ն կարելի է խոսել այս հարցի մասին և ո՞ւր կարելի է հասնել այդ խոսակցությամբ։ Որո՞նք են այդ խոսակցության մեջ ազգի, էթնոսի, պետության և հասարակության դիրքերը։ Փոփոխակա՞ն են այդ դիրքերը, թե՞անփոփոխ։

***

Մենակ լինելը միշտ եղել է արժեք և համակարգին դեմ գնալու ցուցիչ: Մենակությունը երբեք չի ունեցել հանրային վստահության և արժևորման շերտ, որը կարող էր տանել մենակին հետևելու գաղափարին: Հետևաբար, կարևոր է ցույց տալ գործընթացի արդյունավետությունը՝ մենակ սկսելուց մինչև հանրային աջակցություն ձեռք բերելն ու հանրություն կառուցելը:

***

Մեզանում ազգային արժեք կոչվածը չի վերածվում պետական գաղափարախոսության: Արժեքները հանրային հարաբերությունների և գործընթացների կարգավորման ու հասարակական հետևանքների հասնելու համար գործադրվող բաղադրիչներ են: Տարբեր հետազոտողներ գտնում են, որ արժեքների փոփոխությունն արտաքին հատկանիշներով դիտարկելի չէ, քանի որ հաճախ արտաքին հատկանիշները կարող են փոփոխվել, իսկ արժեքային համակարգի ներքին կառուցվածքը կարող է մնալ անփոփոխ:

Արժեքները միշտ կապ ունեն իշխանության հետ, և սովորաբար մենք որպես արժեք ընդունում ենք այն ամենն, ինչ այդպես է ձևակերպվում հասարակութունում տվյալ պահին իշխող խմբի կողմից: Այն, թե ինչն ենք
մենք արժեք համարում, կախված է նրանից, թե ինչ են մեզ սովորեցնում դպրոցում, ինչ ենք մենք լսում ԶԼՄ-ներով, մեր կողմից հեղինակություն վայելող մարդկանցից և այլն: Հետևաբար, արժեքների մասին խոսակցությունը միշտ տանելու է փակուղի:

Դիտեք նաև՝

Search