Play Video
Թեմա 11. Պսևդոգեներ. Հովակիմ Զաքարյան

1977թ․ «Սել» ամսագրում մի խումբ հեղինակներ տպագրեցին մի հոդված․ որտեղ նրանք ուսումնասիրում էին քսենոպուս գորտը։ Այն բավականին գունագեղ գորտ է՝ ապրող հարավային Աֆրիկայում և լավ մոդել է ուսումնասիրությունների համար, քանի որ ունի մեծ ձվաբջիջներ, որոնք կարելի է առանձնացնել և դրանց վրա փորձեր կատարել։ Այդ քսենոպուս գորտի ձվաբջիջներում գիտնականների այդ խումբն ուսումնասիրում էր ռիբոսոմային ՌՆԹ-ի գեները։ Սովորաբար, անկախ նրանից, թե դա  քսենոպուս գորտն է, մարդն է, թե այլ օրգանիզմ ռիբոսոմային գեները շատ են, նրանք տանդեմային կրկնվում են, այսինքն ոչ թե մեկ գեն է, որը ռիբոսոմային ՌՆԹ է սինթեզում, այլ հարյուրավոր գեներ, որոնք իրար ետևից են գալիս, և միասին այդ գեներն աշխատում են և բազմաթիվ ռիբոսոմային ՌՆԹ-ներ են սինթեզում։ Այս աշխատանքը յուրահատում է նրանով, որ հեղինակները ցույց տվեցին, որ քսենոպուս գորտի մոտ ռիբոսոմային ՌՆԹ-ի այդ գեները, որոնք կրկնվում էին, այդ կրկվող գեների մեջ կային որոշակի գեներ, որոնք չէին աշխատում։ Գենը կար, բայց ռիբոսոմային ՌՆԹ ընդհանրապես չէր սինթեզվում։ Եվ այդ հեղինակները այդպիսի գեները անվանեցին պսևդոգեներ՝ կեղծ գեներ։ Հետագայում, երբ սեկվենավորվեցին, վերծանվեցին բազմաթիվ տեսակի գենոմներ, այդ թվում՝ մարդու, պարզվեց, որ բոլոր տեսակների մոտ, անկախ նրանից, թե դա բակտերիա է, մարդ է, թե գորտ, բոլոր տեսակներն էլ ունեն ճիշտ այդպիսի պսևդոգեներ․․․

Դիտեք նաև՝

Search