Play Video
Թեմա 8. Քաղցկեղի գենետիկան. Հովակիմ Զաքարյան

Նորմայում անընդհատ առաջանում են բջիջներ և դրա դիմաց որոշակի խումբ բջիջներ նաև մահանում են, այսինքն բջիջների մահվան և առաջացման պրոցեսը գտնվում է հավասարակշռության՝ հոմեոստազի մեջ: Եթե այդ հավասարակշռությունը խանգարվում է, և առաջացող բջիջների քանակը գերազանում է մահացող բջիջներին, կարող են առաջանալ բարդություններ՝ հիպերպլազիաներ: Սովորաբար հիպերպլազիաների դեպքում առաջանում են բջիջների կուտակումներ որևէ հյուսվածքում, սա դեռ չի նշանակում, որ դա քաղցկեղ է, որովհետև կարող են այս հյուսվածքներն առաջանալ, սակայն որոշ ժամանակ անց օրգանիզմը կարող է կարգավորել այդ հոմեոստազը: Եթե կուտակումները սկսում են շատանալ, մեծանում է նրանց բջջային զանգվածը, ապա կարող են առաջանալ ուռուցքներ, օրինակ՝ բարորակ, որոնք նույնպես խոշոր բջջային կուտակումներ են և տարբերվում են չարորակ ուռուցքներից նրանով, որ չունեն արյունատար մազանոթներ, անոթներ, հետևաբար բջջային նրանց սնուցումը շատ վատն է, արյուն նրանց չի հասնում և աստիճանաբար այդ բարորակ ուռուցքների ամենաներսում, ամենախորքում գտնվող բջիջները սկսում են ծերանալ և մահանալ, որովհետև սնունդ չեն ստանում…

Դիտեք նաև՝

Search