Play Video
Թեմա 6. ՌՆԹ աշխարհ. Հովակիմ Զաքարյան

Նուկլեինաթթուների մեջ կա երկրորդ  մակրոմոլեկուլը՝ ՌՆԹ-ն (Ռիբոնուկլեինաթթու): Այն իրենից ներկայացնում է երկար շղթա, որը կազմված է ավելի փոքրիկ բլոկներից՝ նուկլեոտիդներից. չորս տեսակի նուկլեոտիդներ, որոնք, միմյանց միանալով, կազմում են պոլիպեպտիդային երկար շղթան:

ՌՆԹ շատ նման է ԴՆԹ-ին, կարծես նրա քույր մոլեկուլն է, սակայն կան մի շարք տարբերություններ.
1) ՌՆԹ-ի մեջ մտնող նուկլեոտիդների ածխաջրային մասը ոչ թե դեզօքսիռիբոզ է, այլ՝ ռիբոզ…
2) ՌՆԹ-ի մոլեկուլում ադենինին կոմպլիմենտար է ոչ թե թիմին նուկլեոտիդը, ինչպես ԴՆԹ-ում է, այլ մեկ այլ նուկլեոտիդ՝ ուրացիլը…
3) ԴՆԹ-ն հայտնի երկշղթա պարույր է, իսկ ՌՆԹ-ն մեկ շղթայից է կազմված, այն պարույրաձև չէ, ունի տարածական այլ կառուցվածք: ՌՆԹ-ի շղթան շատ ավելի կարճ է, եթե, օրինակ, ԴՆԹ-ի պարույրը բացենք և երկարացնենք, այն կարող է հասնել մինչև 2սմ-ի, մինչդեռ ՌՆԹ-ն մի քանի տասնյակ անգամ փոքր մոլեկուլ է…

Թեև ՌՆԹ-ն ու ԴՆԹ-ն հայտնաբերվել են գրեթե միաժամանակ, բայց երկար ժամանակ ՌՆԹ-ն գտնվում էր ԴՆԹ-ի շուքի տակ. գիտնականները մոռացության էին մատնել ՌՆԹ-ին: Եվ միայն 1940-ականներին գիտնական Կասպերսոնը, որ հետազոտում էր բջիջներին (հատկապես նրանց, որոնք ակտիվ կերպով սինթեզում էին սպիտակուց) և համեմատում էր այն բջիջների հետ, որոնք պասիվ կերպով էին սինթեզում սպիտակուց: Նա նկատեց մի հետաքրքիր օրինաչափություն, որ ակտիվ  կերպով սպիտակուց սինթեզող բջիջների մեջ կա մեծ քանակությամբ ՌՆԹ, իսկ պասիվ կերպով սպիտակուց սինթեզող բջիջների մոտ ՌՆԹ-ի քանակը համապատասխանաբար քիչ էր…

Դիտեք նաև՝

Search