Play Video
Թեմա 3. ԴՆԹ. Հովակիմ Զաքարյան

1953թ. համարվում է մոլեկուլյար կենսաբանության «ծննդյան» թիվը, քանի որ այդ թվականին երկու գիտնական՝ ֆիզիկոս Կրիկն ու նրա ուսանող Վոթսոնը, հայտնաբերեցին ԴՆԹ-ի տարածական կառուցվածքը: Դեռևս 40-ական թթ. ցույց էր տրվել, որ հենց ԴՆԹ-ն է պատասխանատու հատկանիշների ժառանգման համար, սակայն անհայտ էր, թե ԴՆԹ-ն ինչպիսի տարածական կառուցվածք ունի: ԴՆԹ-ն (Դեզօքսիռիբոնուկլեինաթթու) առաջին անգամ անջատվել էր դեռևս 1869թ., և նա, ով առաջինն էր ստացել այս քիմիական միացությունը, շվեյցարացի մի բժիշկ էր, ով ուսումնասիրում էր թարախները հիվանդանոցում: Նա կարողացավ թարախների մեջ եղած բջիջներից անջատել ֆոսֆորով ու ազոտով շատ հարուստ մի նյութ: Սկզբնական շրջանում նյութը նա անվանեց նուկլեին, քանի որ այն անջատել էր բջիջների կորիզներից, իսկ կորիզը հունարենից թարգմանաբար կոչում են նուկլեուզ: Բժշկական աշխատանքներին զուգահեռ նա սկսեց ուսումնասիրել այս քիմիական միացությունը՝ որոշ ժամանակ անց պարզելով, որ այդ միացությունը ոչ միայն ֆոսֆոր ու ազոտ է պարունակում, այլև թթվային հատկանիշներ ունի, ուստի այն վերանվանեց նուկլեինաթթու…

Դիտեք նաև՝

Search