Play Video
Թեմա 1. Մոլեկուլային կենսաբանության առաջացման նախադրյալները. Հովակիմ Զաքարյան

Երկար դարեր շարունակ կենսաբանությանը վերաբերում էին որպես մի գործունեության, որը թույլ է տալիս ոչ միայն ուսումնասիրել շրջակա աշխարհի կենդանի օրգանիզները, այլև կենդանի օրգանիզների միջոցով բացահայտել այն գերբնական ուժերը, որոնք ստեղծել և կառավարում են այդ կենդանի օրգանիզներին: Եվ այդ ստերեոտիպը, որ կենսաբանության միջոցով հնարավոր է բացահայտել ինչ-որ գերբնական ուժերի, չէր թողնում կենսաբանությանը՝ որպես գիտության, կայանալ և զարգանալ: Այդ ստերեոտիպերից առաջին անջատումը տեղի ունեցավ մ. թ. ա. 500թ., երբ Ալքմեոնը անատոմիական իր աշխատանքում նկարագրեց աչքի նյարդը: Դա ընդհանրապես առաջին անատոմիական աշխատանքն է մարդկության պատմության մեջ, երբ այդ հույն գիտնականը, կատարելով շատ պրիմիտիվ անատոմիական հետազոտություններ, հավի էմբրիոնի վրա նկարագրեց, թե ինչպես է առաջանում աչքը, և թե ինչպես է զարգանում հավի էմբրիոնը ձվի մեջ, և այդ ամենը ոչ մի կապ չուներ գերբանական ուժերի հետ…

Դիտեք նաև՝

Search