Play Video
Մարիամ Կարապետյան. Պար

Փայլի՛ր, փայլի՛ր
բոլոր ուշացածների լռության մեջ…
Երբ անհետանում էիր,
երևում էին…

Այս քնքշանալու օրերը…
և մեքենաները՝ ջրերի արանքում…
Ե՞րբ հասցրին ծաղկել ծառերը…

Այն ի՞նչ պտուղ էր քո բերանի մեջ,
(դա մոտավորապես արևի ժամին եղավ),
դու ականջիս հետևն էիր գցում ջերմությունս…

Դա վարդագույնը կապույտ երևալու պահն էր,
Սպասեցի, մինչև քամին ու ոսկորներս,
սպասեցի, մինչև ճյուղերի արանքներով օրը…

Դաստակներս անիրան՝
ապակիների վրա
և կրկնվող պարանոցներիս միջև
աշխարհի հատվածները…
…………
Ապակու վրա այնքան գեղեցիկ էր,
որ օրը չավարտվել չէր կարող…

Դիտեք նաև՝

Search